Ձմեռային ճամբար

13.01.2017

Օր հինգերորդ

Այս օրը նույնպես սկսեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»։ Հետո ընկեր Լիլիթի ջոկատից Սյուզին ներկայացրեց իր նկարած նկարները և Անակնկալ մատուցեց ընկեր Լիլիթին։ Հետո գնացինք թխվացք թխելու։ Թխվացքը վառարանում դնելուց հետո խաղացինք «Դե խաղա» խաղը։ Միսս Բուշի զանգից անմիջապես հետո գնացինք խոհանոց և տեսանք, որ միսս Բուշը արդեն կտրել է թխվացքը և մեզ է սպասում։ Թխվացքը ուտելուց հետո ընդմիջում էր, բայց քանի որ մենք չէինք ցանկանում ընդմիջում անել, մենք բարձրացանք դասարան և խաղացինք «Այլ կերպ»։ Ընդմիջումից հետո գնացինք խեցեգործարան։ Նաև ավելացնեմ, որ այսօր մեզ հյուր էր եկել ՀՀ մշակույթի նախարարը՝ Արմեն Ամիրյանը:

12.01.2017

Օր չորորդ

Օրը սկսեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»։ Հետո միսս Բուշը մեզ ուղեկցեց Ագարակ։ Սովորեցինք, թե ինչպես խնամել ձիերին և մաքրեցինք նրանցից մեկի բունը: Իրենք ոնեին երեք ձի և մի պոնի ցեղատեսակի ձի։ Առաջի ձիու անունը Բոմ էր, երկրոդինը՝ Խզբզ, իսկ պոնիինը Բոնի: Ընկեր Լուսինեն ասաց, որ եթե ցանկանանք գնալ ձիասպորտի պարապունքների պետք է մեզ հետ ունենանք կոշիկներ, հագուստ և գլխարկ: Հետո գնացինք խեցեգործության:

11.01.2017

Օր երրորդ

Բացակայել եմ

10.01.2017

Օր երկրորդ

Ձմեռային ճամբարի երկրորդ օրը սկսեցինք «Առավոտյան ընդհանուր պարապմունքով»։ Հետո մեր ջոկատով հավաքվեցինք ռոբոտաշինության լսարանում, և որոշեցինք, թե ինչպիսին է լինելու մեր նախագծի երկրորդ մասը։ Ընկեր Գնել առաջարկեց իր օգնությունը և մենք չհրաժարվեցինք։ Վաղն արդեն ընկեր Մարինեն կնկահարի մեր նախագիծը։ Հետո մեզ մոտ մարմնամարզական ժամն էր, ես ընտրել էի հրաձգություն և գնացի հրաձգություն։ Հետո ընդմիջում էր և մենք գնացինք ընդմիջման։ Ընդմիջումից հետո հավաքվեցինք միսս Բուշի լսարանում և միսս Բուշը մի քանի տրամաբանական խնդիրներ առաջարկեց։

09.01.2017

Օր առաջին

Բացակայել եմ

Leave a comment