Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգեր

Երկրակենտրոն համակարգ Արիստոտելի Երկրակենտրոն համակարգում անշարժ Երկիրը շրջապատված է Լուսնին, Մերկուրիին, Վեներային, Արեգակին, Յուպիտերին և Սատուրնին պատկանող յոթ «երկնքով»։ Ութերորդում գտնվում են աստղերը, իսկ իններորդում՝ «ոգին» կամ «առաջին շարժիչ ուժը»։ Մոլորակների տեսանելի բավական բարդ շարժումը բացատրելու համար Արիստոտելն օգտագործում է Եվդոքսի համակենտրոն պինդ և թափանցիկ ոլորտների համակարգը։ Արևակենտրոն համակարգ Դեռևս հին ժամանակներից աստղագետները կասկածում էին Արևակենտրոն համակարգի մասին, ըստ որի` Երկիրը պտտվում է … Continue reading Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգեր

Մոլորակներ և արբանյակներ

Մոլորակներ Մոլորակը երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպիսի դառնա շրջանաձև սեփական ձգողականությանազդեցության տակ, բայց ոչ բավարար որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։ Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ; և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը՝ Արեգակնային համակարգում կա … Continue reading Մոլորակներ և արբանյակներ

Օրացույցներ

Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։ Հին եգիպտական օրացույց Սենենմուտի դամբարանում Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը։ Նրանք հաշվեցին և գտան, … Continue reading Օրացույցներ

Կյանքը և բանականությունը Տիեզերքում

Հատկապես կյանք էր փնտրվում Մարսի վրա: Առաջ քաշվեց նաև այն տեսակետը , որ մարդկությունը պետք է իր գոյության մասին տեղեկացնի :Բանական արարածների գոյության վերաբերյալ հավաստող հայտնագործությունների մասին տեղեկությունները չհաստատվեցին : Բայց և այնպես գիտության և տեխնիկայի զարգացման ամեն մի նոր քայլ ուղղված է այս խնդրի լուծմանը :Երկրի վրա գործող հզոր հեռուստահաղորդիչ կայանները և ռադիոլոկացիոն սարքերը … Continue reading Կյանքը և բանականությունը Տիեզերքում

Աստղադիտակներ

Աստղադիտակը կազմված է երկու հիմնական մասից՝ դիտակ (երկնային մարմնի լույսը կամ այլ տիրույթի ճառագայթումը հավաքում է կիզակետում, որտեղ լուսանկարչական թիթեղի, ժապավենի կամ այլ կրիչի վրա կարող է նկարվել երկնքի դիտվող տիրույթը) և մեխանիկական (թույլ է տալիս աստղադիտակը ուղղել երկնքի այս կամ այն տիրույթը և երկնոլորտի օրական պտույտին համրընթաց պտտելու միջոցով դիտարկման օբյեկտը դիտման ընթացքում պահել տեսադաշտի նույն դիրքում)։ Առաջինը, ով ուղղել … Continue reading Աստղադիտակներ

Լուսին

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է, տրամագիծը 3.476 կմ է, զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է, ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը, ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 … Continue reading Լուսին

Արեգակնային համակարգը

Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արեգակից և այլ երկնային մարմիններից, որոնք ձգողությամբ կապում են նրա ութ մոլորակները, նրանց 167 բնական արբանյակները, հինգ գաճաճ մոլորակները (Սերես, Պլուտոն, Հոմեա, Մակեմակե և Էրիս և նրանց վեց բնական արբանյակները) և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։ Այս վերջինը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերի գոտուի մարմիններից, գիսաստղերից,աստղաքարերից (երկնային մարմին, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում տիեզերական … Continue reading Արեգակնային համակարգը

Ոսպնյակներ: Ոսպնյակի բնութագրերը: Օպտիկական ուժ

Լույսի անդրադարձման և բեկման երևույթները օգտագործվում են լուսային ճառագայթների տարածման ուղղությունը փոխելու նպատակով՝ տարբեր օպտիկական սարքերում, ինչպիսիք են մանրադիտակը, աստղադիտակը, խոշորացույցը, լուսանկարչական ապարատը և այլն: Այդ բոլոր սարքերում լուսափնջի կառավարումը իրականացվում է նրանց կառուցվածքի ամենակարևոր մասի՝ ոսպնյակիմիջոցով: Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով: Ինչպես երևում է նկարից, … Continue reading Ոսպնյակներ: Ոսպնյակի բնութագրերը: Օպտիկական ուժ

Լույսը և տեսողությունը

Լույսը կյանքի նախապայմանն է, քանի որ այն հանդիսանում է մեր սննդի, էներգիայի հիմնական աղբյուրը: Լույսը հանդիսանում է կրոնի, պատմությունների, պոեզիայի, գրականության, լեզվի, արվեստի անբաժանելի մասը: Լույսը մթնոլորտի գեղեցկությունն է արեւածագի եւ մայրամուտի, ծիածանի, հյուսիսափայլերի եւ հարավային բեւեռափայլերի տեսքով: Լույսը` տեսնելու նախապայմանն է: Իրականում, լույսի եւ տեսողության մասին տեսությունները միաձուլված են դեռեւս հույն եւ արաբ փիլիսոփաների … Continue reading Լույսը և տեսողությունը

Արևի և լուսնի խավարում

Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը: Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում: Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. … Continue reading Արևի և լուսնի խավարում