Իմ ընտանիքը

Ընտանիքը փոքրիկ հասարակություն է, որի ամբողջականությունից կախված է մարդկային ողջ հասարակության անվտանգությունը։

Իմ կարծիքով ընտանիքներից ու դրանցում ձևավորվող անհատների աշխարհընկալումից կախված ողջ երկրագնդում ապրող մարդկանց փոխհարաբերություններն ու ընդհանրապես հարաբերությունների տեսակները։ Այսինքն մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ապագայում ստեղծել այնպիսի ընտանիք, որում ձևավորվող անձը կրողը լինի այնպիսի հատկանիշների, որոնք կարող են հիմքը լինել առողջ հասարակության։ Այնպիսի հասարակության, որում գերիշխող կլինեն հանդուրժողականությունը, փոխըմբռնումը և հարգանքը։ Ես պատրաստվում եմ դաստիարակել այնպիսի երեխա ու այնպիսի անհատ, որի համար հավասար կլինեն բոլոր մարդիկ անկախ մաշկի գույնից ու սեռից։ Այս սկզբունքով հասարակություն կերտելու դեպքում մենք կարող ենք ապրել մի մոլորակում, որում մի օր կդադարեն պատերազմները, բռնություններն ու ոտնահարված մարդկային իրավունքները։ Սակայն չպետք է մոռանալ, որ ինչպես ասում էր մտածողը՝ « Մի դաստիարակեք ձեր երեխաներին, որովհետև նրանք մեծանալով նմանվելու են ձեզ». Այսինքն մեզանից յուրաքանչյուրը, որը նախև առաջ պիտի ձգտի բարելավել սեփական հատկանիշները, փոխել սեփական աշխարհընկալումը, որպեսզի լավ օրինակ ծառայել իր հաջորդների համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s