Ամառային ընթերցանություն

Ժյուլ Վեռն -Աշխարհի շուրջը 80 օրում

Ինձ շատ դուր եկավ այս վեպը։ Առաջարկում եմ կարդալ։

Վեպի հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, գրազ է գալիս, որ կկարողանա պտտվել աշխարհի շուրջը 80 օրում։ Ֆիլեաս Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիաից։ Ճանապարհի ընթացքում նրան խանգարում էր նաև հետախույզ Ֆիքսը։ Հնդկաստանում Ֆիլեաս Ֆոգը և նրա սպասավոր Ժան Պասպարտուն փրկում են Աուդային, որին պատրաստվում էին կենդանի այրել նրա մահացած ամուսնու մարմնի հետ։ Ոստիկանությունը համոզված է, որ հենց Ֆիլեաս Ֆոգն է գողացել Անգլիայի բանկից շատ մեծ գումար։ Երբ Ֆոգը մեկ օր ուշացումով վերադառնում է Անգլիա, նա որոշում է հաջորդ ամուսնանալ Աուդայի հետ։ Նա շատ զարմացավ, երբ հոգևորականը ասաց, որ այդ օրը կիրակի էր։ Ֆիլեաս Ֆոգը հաղթեց գրազը։

Իմ կարծիքով այս վեպի ասելիքը այն է, որ որ անհնար ոչինչ չկա։

Ազատ Շահինյան – Սուրի ու Սամի արկածները

Այս վեպը երկու տղաների մասին է՝ Սուրի և Սամի։ Սուրը նիհար է և բարձրահասկ իսկ Սամը կարճահասակ է և գեր։ Նրանք առանց միմիանց տեսնելու չէին կարող ապրել և միշտ հանդիպում էին փորձանքների։ Եկավ ամառը և նրանք գնացին գյուղ։ Այնտեղ նրանք ձեռք բերեցին շատ ընկերներ։ Իմ կարծիքով մենք այս երկու տղաներից շատ բան ունենք սովորելու։

Ջոան Ռոուլինգ – Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը

Ես այս ամառ վերընթերցել եմ «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» գիրքը։ Այս գիրքը մի քաջ տղաի մասին է, որը ծնվել է կախարդների ընտանիքում։ Երբ նա շատ փոքր էր, չարագործը սպանել էր նրա ծնողներին և նա մեծացել էր մորաքրոջ ընտանիքում։ Նա այնտեղ իրեն ավելնորդ էր զգում։ Մորաքույրը իրեն խաբել էր և ասել, իբր իր ծնողները մահացել էին ավտովթարից։ Երբ լրացավ Հարրիի տասնմեկ տարին նա իմացավ, որ իրեն խաբել են։ Նա արդեն պետք է հաճախեր «Հոգվորդս» կախարդների դպրոցը։ Նա այնտեղ ձեռք է բերում շատ ընկերներ և անցնում է շատ փորձությունների միջով։ Շարունակությունը կարող եք կարդալ գրքում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s