Առաջին հեծանվային ակումբը

Առաջին հեծանվային ակումբը սկիզբ է առել դեռևս 1870թ.-ից Անգլիայում 🙂 Խումբը արշավում էր Փարիզ և հենց այդ ճանապարհին էլ կնքեցին իրենց ակումբի անվանումը՝ "Pickwick Bicyclists"

Le Super Bike

Չինական LeEco ընկերությունը ստեղծել Է Le Super Bike անվանմամբ հարմարավետ հեծանիվը: Նորույթը օժտված է Android օպերացիոն համակարգով և սմարթֆոնի մի շարք ֆունկցիոնալ հարմարանքներով և ունի լազեր, ինչը անվտանգ է դարձնում հեծանվորդի երթևեկությունը: Այն նաև հնարավորություն է ընձեռնում հաշվել կիլոմետրերը, կատարել զանգեր, գրել նամակներ, լսել երաժշտություն և օգտվել նավիգացիոն համակարգից 🙂

Հեծանիվները որպես երթուղային տաքսիներ

Ամստերդամում հեծանիվները օգտագործվում են նաև որպես երթուղային տաքսիներ:) Այստեղ ստեղծվել են հատուկ ոճի հեծանիվներ, որոնց միջոցով կարելի է տեղափոխել մարդկանց:) Դրա շնորհիվ Ամստերդամը հայտնվել է ամենահեծանվային քաղաքների ցանկում, սա հատկապես գրավում է զբոսաշրջիկներին և ամենաշատ օգտվողները հենց նրանք էլ լինում են 🙂

Առաջին հեծանիվը

Հեծանվի բնօրինակը ստեղծել է գերմանացի Կարլ Ֆոն Դրեզը 1818թ.-ին: Հեծանիվը պատրաստված էր փայտից, ուներ մետաղական անիվներ և ղեկ, բայց չուներ ոտնակներ, տեղաշարժվելու համար պետք էր ոտքերով դիպչել գետնին: Հեծանվի հենց այս մոդելը հիմք հանդիսացավ հեծանվային արվեստի զարգացման համար 🙂

Առաջին շղթայական փոխանցմամբ և դրանց փոխանակման մեխանիզմով ստեղծված հեծանիվը

Թռչող հոլանդացի 🙂 Զվարճալի է, բայց և իրական. 19-րդ դարի վերջում շղթայական փոխանցմամբ և դրանց փոխանակման մեխանիզմով ստեղծված առաջին հեծանիվը հենց այսպես էլ անվանվել է 🙂

Հեծանիվի օգտակարությունները

Իսկ դուք գիտե՞ք, որ հեծանվավազքը նպաստում է արագ մտածելուն: Մինչդեռ մենք զբաղվում ենք մեր նախասիրությամբ, մեր օրգանիզմում կատարվում են մի շարք փոփոխություններ. արագանում է ուղեղին արյան և թթվածնի փոխանցման գործընթացը, ինչի արդյունքում ուղեղում ակտիվանում են ընկալիչները և վերականգնվում է հիշողությունը: Ահա թե ինչու է հաճելի մարզել մեր մարմինն ու ուղեղը:

Հեծանիվը որպես դեկոր

Դարձրեք հեծանիվը ձեր տան գլխավոր զարդը 🙂 Հաճախ երկանիվ ընկերոջը ձեռք չբերելու հիմնական պատճառը տարածքի բացակայությունն է: Մի քանի հիանալի գաղափար, թե որտեղ կարող եք պահել հեծանիվը, միևնույն ժամանակ այն օգտագործելով որպես Ձեր բնակարանի դեկոր: 😉