Ասկարիդ

Մարդը, որի աղիներում մակաբուծվում են արու և էգ ասկարիդները, հանդիսանում է այս ինվազիայի միակ աղբյուրը: Չափահաս ասկարիդները բնակվում են բարակ աղիներում, որտեղ էգերը բեղմնավորվելուց հետո օրական արտադրում են շուրջ 200 հազար ձվիկներ: Կղանքի հետ հայտնվելով արտաքին միջավայրում, ասկարիդի ձվիկները բարենպաստ պայմաններում (ջերմաստիճանը՝ 12-36°, լավագույնը՝ 24-26°, բավարար խոնավություն և թթվածին) զարգանում են 10-15 օր և ավելի ժամանակաշրջանի ընթացքում: Մարդու կողմից ասկարիդի հասունացած ձվերը կուլ տալուց հետո բարակ աղիների վերին հատվածներում դրանցից դուրս են գալիս հարսնյակները, որոնք աղիքի պատից թափանցում են դեպի ստորին սիներակի ավազան և հետագայում՝ լյարդ ու թոքեր, որտեղից էլ անցնում են ալվեոլներ ու բրոնխներ: Թոքերում դրանք շնչուղիների էպիթելով բարձրանում են մինչև ըմպան և դարձյալ կուլ տրվելով՝ անցնում ստամոքսաղիքային տրակտ: Բարակ աղիներում երկրորդ անգամ հայտնվելուց հետ 70-75 օրվա ընթացքում հարսնյակները վերաճում են հասուն մակաբույծների, որոնք կարող են արտադրել ձվիկներ:Չափահաս ասկարիդի կյաքի տևողությունը հասնում է մինչև մեկ տարվան, որից հետո այն մահանում է և կղանքի հետ հեռացվում օրգանիզմից, ահա թե ինչու նույն անձի մոտ մի քանի տարվա ընթացքում ասկարիդոզի առկայությունը կարող է բացատրվել միայն կրկնակի վարակմամբ:Ասկարիդով մարդու վարակումն ընթանւմ է ֆեկալ-օրալ մեխանիզմով, փոխանցման ուղիներն են՝ սննդով, ջրով և կենցաղային: Ասկարիդոզի տարածմանը նպաստում են չախտահանված ֆեկալիաներով պարարտացված հողում աճեցված բանջարեղենների, հատապտուղների և կանաչեղենի օգտագործումը:Ասկարիդոզի կլինիկական ընթացքում առանձնացնում են երկու փուլ՝ վաղ (միգրացիոն) և ուշ (աղիքային): Առաջին փուլը համընկնում է հարսնյակների տեղաշարժի հետ, մինչդեռ երկրորդ փուլը պայմանավորված է հելմինթների՝ աղիներում մակաբուծվելով և հնարավոր բարդություններով: Ասկարիդոզի հիմնական կլինիկական նշանները պայմանավորված են թոքերի ախտահարմամբ (չոր հազ, հևոց, ցավեր կրծքավանդակի շրջանում), սուբֆեբրիլ տենդով, մաշկի ցանավորմամբ և քորով, ընդհանուր թուլությամբ, գլխացավերով, մինչև 20-30% էոզինոֆիլիայով, հիպերլեյկոցիտոզով: Ասկարիդոզի քրոնիկ փուլում ի հայտ են գալիս սրտխառնոցը, աղիների գործունեության խանգարումները, որովայնային ցավերը, քնի խանգարումները: Ասկարիդոզի հնարավոր բարդություններն են՝ պանկրեատիտ, ապենդիցիտ, աղիքային անբավարարություն:Ասկարիդոզի աղիքային փուլի լաբորատոր ախտորոշումը հիմնված է կղանքի քննությամբ ասկարիդի ձվիկների կամ ախտորոշիչ դեհելմինթիզացիայից հետո կղանքում ասկարիդի հասուն ձևերի  հայտնաբերման վրա: Սակայն, արդեն իսկ վաղ (միգրացիոն կամ հարսնյակային) փուլում ասկարիդոզը կարելի է ախտորոշել իմունոլոգիական հետազոտությունների շնորհիվ՝ ասկարիդների նկատմամբ հատուկ հակամարմինների հայտնաբերման միջոցով: Չնայած ախտորոշումը չի կարող հաստատվել միայն շճաբանական հետազոտության միջոցով, լաբորատոր այս հետազոտության արդյունքների համադրումն անամնեզի և կլինիկական նշանների հետ թույլ է տալիս վաղ ախտորոշել և սկսել բուժումը մինչև հիվանդության կլինիկական նշանների ծաղկելը և բարդությունների զարգացումը:Իմունոդիֆիցիտային վիճակներում և նորածինների մոտ ասկարիդի շճաբանական ախտորոշման դերը սահմանափակ է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s