Գրաբար. Ինքնահավան և եսասեր կին որին գետը տարան

ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ
Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ. – Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք: Պատասխանի ետ. – Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:

Ինքնահավան և եսասեր կին որին գետը տարավ
Մի մարդ ուներ շատ ինքնահավան և եսասեր կին, և մի անգամ ընկավ գետն և խեղդվեց, ամուսինը ջրին հակառակ գնալով ջրին հակառակ փնտրում էր իր կնոջը: Մարդիկ նրան հարցնում էին.

– Ինչո՞ւ եք ջրին հակառակ գնում:

Պատասխանում էր.

– Իմ կինը միշտ խոսքով և մարմնով հակառակ է գնում: Դրա համարել ես կարծում եմ, որ իմ կինը մահվան ժամանակ էլ հակառակ կգնա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s