Արշակունիներ

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ.թ.ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ.թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը։ Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում,Վիրքում և Աղվանքում։ Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը։Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ 189-284։ Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են 1-ին դարից մինչև 510 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամբաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ,Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s